Եվրո-2024․ Պորտուգալիան հաղթեց Չեխիային

Պորտուգալիա-Չեխիա հանդիպումով ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրը։

Հանդիպումը կայացավ Լայպցիգում և ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը 62-րդ րոպեին բացել է հաշիվը Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում։ Պորտուգալիան 69-րդ րոպեին պաշտպան Ռոբին Հրանակի ինքնագոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը (1:1): Հանդիպման 85-րդ րոպեին Դիեգո Ժոտան կարող էր հաղթանակ պարգևել պորտուգալացիներին, սակայն նրա գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, խաղավերջում Պեդրու Նետուն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031