Մբապեն բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները, հայտնում է Le Figaro-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը կվերականգնվի ոչ շուտ, քան 15 օրից։ Հետազոտությամբ պարզվել է, որ խաղացողը քթի կոտրվածք է ստացել։ Նշվում է, որ Մբապեն կարող է վերադառնալ խաղադաշտ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումներին։

Ավստրիայի հետ հանդիպման (1:0) 86-րդ րոպեին 25-ամյա ֆրանսիացին բախվել է պաշտպան Կևին Դանսոյին, որից հետո հայտնվել է խոտածածկին։

Եվրո-2024-ի երկրորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդերլանդների, իսկ հունիսի 25-ին՝ Լեհաստանի հետ։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930