Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին․ Բաբկեն Թունյան

«Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ շարունակելով.

«Տեղի ունեցածը լավ բան չէր, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց փառք Աստծո՝ զոհեր չկան: Հույս ունեմ, հետագայում ավելի խոհեմ կգտնվենք, և մեր հայրենակիցները մեկը մյուսին չեն վնասի:

Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին: Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, քննադատել ամենասուր ձևերով, բայց փոխադարձ հարգանքը պահելով և թշնամանք չտարածելով: Դա մեզ լավ տեղ չի տանի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին՝ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերից», — գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031