Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները ուզում էին գալ աշխատանքի, իսկ այսօր չկան․ Թունյան

«Երեկ գիշերը մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները ուզում էին մտնել Ազգային ժողով, որպեսզի գնան աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում մեր ընդդիմադիր գործընկերներից որևէ մեկը տեղում չի»:

Այս մասին այսօր՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հավելելով, թե որ ընդդիմադիր պատգամավորներն են վերոնշյալ հանձնաժողովի անդամներ.

«Ես հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը որպես կանոն միշտ պարտաճանաչ մասնակցում է, Աշոտ Սիմոնյնաը և Իշխան Սաղաթելյանը»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930