Ժամանակն է վճռական գործողությունների․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին

Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի։

Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղղված իր կոչում։

«Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում։ Ժամանակն է վճռական գործողությունների։ Պատրա՞ստ ես լինել համառ, և գնալ մինչև հաղթանակ։

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում կասեմ՝ ինչ ենք անելու։ Մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի, այլընտրանք պարզապես չունենք»,-ասել է նա ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031