Բախման հետևանքով երկու ոստիկան է տեղափոխվել բուժհաստատություն

ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած բախումների հետևանքով երկու ոստիկան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:

Այսօր վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել է դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել է արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:

Գալստանյանը սկսել է սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:

Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սեռացրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում է հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել են անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել են հարվածներ:

Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031