ՔՊ–ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքներ է տանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարկման նախագիծը ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամանակ ասել է ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ դեռևս չկա շրջանառության մեջ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս խոսակցությունն ինչ բացվել է, հնչել է պատասխան, որ եկեղեցին հարկվում է, բայց պետք է հասկանալ, թե ինչ են ենթադրում եկեղեցի ասելով։ Գուցե եկեղեցու հոգևոր ծառայողները եկամտահարկ վճարում են, ինչը նորմալ է։ Կա մի բայց` մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին»,– նշել է Վարդանյանը։

Նրա խոքով՝ ամեն ինչ ուսումնասիրվում է, և կգա ժամանակը, երբ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը և համապատասխան նախագիծ կլինի։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց` նման հայտարարությունների ֆոնին Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ գտնվող անշարժ գույքը պետք է համադրել Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպությունների անշարժ գույքի հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031