Վրաստանի վարչապետը խոստացել է, որ երկրում «մայդան» չի լինի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում «մայդան» չի լինելու, և միաժամանակ «անլուրջ» քայլ է որակել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցությունը Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Երբ արտաքին գործերի նախարարը Վրաստանում ընդդիմության հանրահավաքին մասնակցում է առանց իր կառավարության իմացության, դա վկայում է անլրջության մասին, որը դրսևորվում է այս կառույցում, բայց դա, իհարկե, նրանց գործն է», — ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Վարչապետը պատասխանել է նաև ուկրաինական «մայդանի» և Թբիլիսիում վերջին շաբաթների իրադարձությունների միջև օտարերկրյա քաղաքական գործիչների անցկացրած զուգահեռների վերաբերյալ հարցին։

«Ես ուզում եմ բոլորին ասել, որ Վրաստանում ոչ ոք «մայդան» չի տեսնի», — ասել է Կոբախիձեն:

Նա հիշեցրել է «մայդանի» հետևանքներն Ուկրաինայի համար:

«Այն ժամանակ «մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ իրապես նշանակվեցին դրսից: Վերջին հաշվով նա, ով նշանակեց այս իշխանություններին, որևէ պատասխանատվություն չի կրել հետագա իրադարձությունների համար։ Մինչև 2013 թ. Ուկրաինան պետություն է եղել տարածքային ամբողջականությամբ և 200 մլրդ դոլարի տնտեսությամբ։ Այսօր Ուկրաինան ավերված է, և կրկին ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում», — ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ստանձնում են երկրի զարգացման պատասխանատվությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031