Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աճով, պարբերաբեր հնչում են սպառնալիքներ. թուրքագետ

Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով, որ այս պահին ընթանում է Հայաստանում։ Այս մասին հայտնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Պարբերաբեր հնչում են սպառնալիքներ պայքարի մասնակիցների հասցեին, նույնիսկ կոչեր՝ զորք մտցնել Հայաստան՝ աջակցելու համար փաշինյանի գլխավորած իշխանությանը։

Այս առումով երեկ՝ մայիսի 28-ին տեղի են ունեցել երկու շատ կարևոր իրադարձություններ։

Նախ Ադրբեջանում։ Հավանաբար տեսնելով, որ Սրբազան պայքարը չի ստացվում կանգնացնել, մարտի մեջ է մտել անձամբ նախագահ Ալիևը։ Այդ մասին է վկայում նրա երեկվա ելույթում ասված հետևյալ խոսքերը. «Մենք նաև հետևում ենք Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններին։… Այդ պատճառով մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք։ Իհարկե, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել մեր բանակը, և մենք դա անում ենք»։ Եթե Երևանի ու Հայաստանի այլ բնակավայրերի փողոցներում ընթացող ժողովրդական պայքարը էական վտանգ չներկայացներ թշնամի պետության շահերին, ապա Ադրբեջանի նախագահը դժվար թե անդրադառնար այս թեմային։ Սա մտապահենք՝ զուգահեռ արձանագրելով, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունից ոչ մի արձագանք չկա մեր երկրի ներքին գործերին այս միջամտության։

Ալիևի արձագանքին պետք է գումարել նաև երեկ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի փաստը, որում քննարկված 6 հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանին։

Գրեթե լիարժեք վստահությամբ կարող ենք ասել, որ ուշադրության կենտրոնում է եղել Սրբազան պայքարը և դրան խոչընդոտելու հնարավորությունները։

Միայն այս երկու հանգամանքները բավական են հասկանալու, թե ինչի համար է Սրբազան այս պայքարը և որ կողմում պետք է լինել հիմա»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930