Վարչապետը մեկնում է Տավուշ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնում, «Ազատության» տեղեկություններով՝ Բաղանիսում հանդիպում է նախատեսված գյուղի դպրոցում։

Անվտանգության աշխատակիցները դպրոց մտնել թույլ չեն տալիս: Լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:

Առայժմ հայտնի չէ՝ կայցելի՞ Փաշինյանը նաև Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր։

Ժամը 11:15-ին մոտ վարչապետը գրառում է կատարել Ֆեյսբուքում, ըստ որի՝ եղանակային վատ պայմանների պատճառով իրենց ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում, ճանապարհը շարունակում են ավտոմեքենաներով: «Ամեն ինչ կարգին է», — վստահեցնում է Փաշինյանը:

Տավուշում խիտ մառախուղ է, վատ տեսանելիությամբ:

Երեկվանից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։

Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։

Տավուշի 4` Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում, որտեղ սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930