Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդդիմադիր խորհրդարականակնների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, այդ թվում՝ տարածաշրջանային զարգացումներին։
«Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները։ Պետք է կանխել Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս»,- ասել է նա։
Դավութօղլուն անդրադարձել է նաև Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ նշել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի, որ Միջին Արևելքի «հրդեհը» հանկարծ չտարածվի Կովկասում:
«Կովկասի զարգացումները չեն կարող հեռու պահվել Մերձավոր Արևելքի զարգացումներից։ Ռայիսիի հանդիպումը Ալիևի հետ որպես շատ կարևոր քայլ էի համարել։Անհրաժեշտ եմ համարում շտապ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև»,-եզրափակել է նա։






































