Ընդդիմությանը «բանտերով, մահով ու ունեզրկմամբ» սպառնալու համար Խաչատուր Սուքիասյանի դեմ իրավական գործընթաց կսկսվի. Սեյրան Օհանյան

ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի արարքին իրավական գնահատական կտրվի և համապատասխան գործընթաց կսկսվի. ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ տիպի ելույթները սպառնալիքներ են և քրեական օրենսգրքի համապատասխան կետերով համապատասխան տարրեր են պարունակում։ Պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, մոռանում է, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է իրենց իշխանության օրոք և իրենք քրեական օրենսդրության համապատասխան՝ պատասխան պետք է տան այն դավաճանությունների համար, որով իրենք Արցախը և ՀՀ-ն հասցրել են այս վիճակին»,-ասել է Օհանյանը։

Մայիսի 22-ին Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից սպառնացել էր ընդդիմությանը «բանտերով, մահով ու ունեզրկմամբ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930