Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին

Իրանական Թավրիզ քաղաքում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Սգո արարողություններ տեղի կունենան նաև Ղումում և Թեհրանում։ Այնուհետև Ռաիսիի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031