Որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, ի՞նչ եք ասելու. բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)

«Օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և լայն թափ ստացած ազգային շարժման օրակարգային հարցերը»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ ընդամենը շաբաթներ առաջ մերժվել է սահմանազատման և սահմանագծման հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, այժմ էլ փորձ է արվում նսեմացնել Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը:

«Դուք օգտագործում եք սահմանի վերարտադրությւոն արտահայտությունը, բացեք տեսեք ՀՀ որևէ օրենքում սահմանի վերարտդրություն հասկացություն կա՞»,- ասաց Մինասյանը:

Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Պարոն Մինասյան, ստացվում է, որ դուք պնդում եք, որ Հայաստանը սահման չունի, հա՞: Մենք ինչ-որ սահմանով անկախացել ե՞նք, հիմա դուք՝ 2-րդ խմբակցության քարտուղար Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ ՀՀ-ն սահման չունի, հիմա, որ մեր հակառակրդը գա՝ ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, այդ ժամանակ ինչ եք ասելու:Հետևեք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի կոնկրետ հստակ սահման՝ իրավական հիմքերով»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031