Մտավախություններ կան, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին․ Politico

Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմանը ներգրավվածություն ունենալու մեջ։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում Է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և միևնույն ժամանակ վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։

Ըստ պարբերականի՝ մայիսի 19-ին ԱՄՆ պաշտոնյաները անհանգիստ հետևում էին որոնողափրկարարական գործողություններին՝ «ժամերով ենթադրություններ անելով, թե ինչպես կարող է կործանումը փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում»: «Իսկապես այսպե՞ս է սկսվում երրորդ համաշխարհային պատերազմը» հարցը որոշ ժամանակ դադարել է խելագար լինելուց, ասել է պարբերականի զրուցակիցը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30