Սլովակիայի վարչապետին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Reuters

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին մահափորձից հետո վտանգ չի սպառնում. Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, շրջակա միջավայրի հարցերով նախարար Թոմաս Տարաբան:

Նախօրեին զինված անձը հինգ անգամ կրակել էր 59-ամյա Ֆիցոյի վրա, ինչից հետո վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր, իսկ ժամեր անց՝ վիրահատվել:

«Ես շոկի մեջ էի… բարեբախտաբար, իմ տեղեկություններով, վիրահատությունը հաջող է անցել, և նա ողջ կմնա: Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում այս պահին», -ասել է Սլովակիայի փոխվարչապետը BBC-ին:

Տարաբան հավելել է, որ մեկ փամփուշտ անցել է Ֆիցոյի ստամոքսով, իսկ երկրորդը դիպել է հոդերին:

Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետին բազմաթիվ վնասվածքներ են հասցվել, նա հինգ ժամ գտնվել է վիրահատարանում։

«Այս մահափորձը քաղաքական դրդապատճառներ ուներ», — ասել է Ներքին գործերի նախարար Մատուս Սուտաջ Էստոկը:

Նշենք, որ 71-ամյա մի տղամարդ, որը կրակել է վարչապետին, իր քայլը բացատրել է Ֆիցոյի քաղաքականության հետ անհամաձայնությամբ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031