Սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի այն հաղորդագրությանը, ըստ որի՝ բարեգործական ճաշարանի շահառուներին գումարի դիմացել բերել են հանրահավաք:

«ՔԿ-ն պարզել է, որ բարեգործական ճաշարանի շահառուներին մայիսին 9-ին վճարել են 3000-ական դրամ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակի միտինգին։

Ամենախոցելի խավին են թիրախավորել՝ մեր աղքատ տատիկ-պապիկներին։

«Խաչագողե՜ր։

Ուրիշ բառ չունեմ ասելու։ Սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ համաձայն ՔԿ հաղորդագրության՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031