Ներողություն, հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն. Իոաննիսյանը՝ Երևանում իրականացվող ակցիաների մասին

Ինչպես հայտնի է, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նախատեսված է EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառումը, որին զուգահեռ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի համակրները հավաքվել են Ազատության հրապարակին հարող տարածքներում և ակցիա են իրականացնում:

ՆԳՆ ոստիկանությունը պահում է հասարակական կարգը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ոստիկանների գործողություններին և գրել․

«Ոստիկանության կողմից EBRD համաժողովը պաշտպանելը բավականին տրամաբանական է։ Ներողություն, հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն։

Այդ գործողությունը նաև իրավաչափ է՝ համաձայն «Ոստիկանության» մասին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի։ Կարևոր է, որ դա արվի այնպես, որ չառաջանա բախումների կամ բռնությունների իրական վտանգ։

Այդուհանդերձ, ուզում եմ հիշեցնեմ, որ Ոստիկանության գվարդիայի ստեղծումը կնպաստի, որ ապագայում Երևանի կենտրոնում նման գործողությունները արվեն ոչ թե ռազմականացված ստորաբաժանումների, այլ հավաքների սպասարկման վրա մասնագիտացած ոստիկանական ստորաբաժանումների կողմից։

Բավականին անազնիվ է այս վիճակը 2008 թվականի հետ համեմատելը, երբ Ազատության հրապարակվում տեղակայվեցին գնդացրորդներ, ու ընդդիմությունը ամիսներ ու տարիներ շարունակ չէր կարողանում այդ հրապարակում հավաք անցկացներ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30