ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումն Ալմաթիում:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերն այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք հնարավոր օգնություն տրամադրել գործընկերներին։

Կարևոր է, որ Ալմաթիում շփումներն ընթանում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որոնք սահմանել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»,- ասել Է նա։

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30