Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակի հուշատախտակ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

Այս որոշումը ընդունվել է այսօրվա Երևանի ավագանու նիստի ժամանակ:

Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի ուսանող էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

Սվետլանա Գրիգորյանի արվեստում բեկումնային դերը եղել է Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»), Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Սվետլանա Գրիգորյանը կյանքից հեռացել է 2014 մայիսի 12-ին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031