Զելենսկին հաստատել է ռուսական բանակի հարձակումը Խարկովի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովակիայի նախագահ Կապուտովայի հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական զորքերը հարձակողական գործողությունների նոր ալիք են սկսել Խարկովի ուղղությամբ։ Այս մասին գրել է pravda.com.ua կայքը:

«Ուկրաինան նրանց այնտեղ դիմավորել է զորքերով, բրիգադներով և հրետանիով։ Նրանք ավելի շատ ուժեր են ներգրավել այս ուղղությամբ, բայց մեր զինվորականները, մեր հրամանատարությունը գիտեր այդ մասին և հաշվարկել էր ուժերը՝ հակառակորդին դիմավորելու համար։ Հիմա այդ ուղղությամբ կոշտ մարտեր են, մենք նրանց կրակով ենք դիմավորել», — ասել է Զելենսկին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031