Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, տվյալ հոգևորականը կհանի իր սպիտակ շորերը, կասի՝ ես արդեն Վազգենն եմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

«Բագրատ հոգևորականը այդ 20 հոգու անունը գիտի՞, կարո՞ղ է՝ իր թեմի սպասավորներն են, որոնք իր հետ գնացել են գաղտնի պայմանավորվածության»,- այսօր՝ մայիսի 10-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով անվստահություն հայտնելու գործընթացի մասին։

Նա՝ անդրադառնալով 2018թ․-ի իրադարձություններին ասաց, որ այդ շարժումն ու ներկա իրադարձությունները համեմատելի չեն․ «Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, տվյալ հոգևորականը կհանի իր սպիտակ, կամ չգիտեմ՝ որ գույնի շորերը, կասի՝ ես արդեն Վազգենն եմ, և Վազգեն Գալստանյան անուն ազգանունով կդառնա վարչապետի թեկնածու։ Այս պահին ինքը հոգևորական է, որը իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ խառնվի։ Աջապահյանը ճիշտ արեց, որ ճանապարհի կեսից գնաց Էջմիածին»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930