Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։

«Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրություն, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի», – նշել է Օսկանյանը։

Նա ընդգծել է՝ չի տիրապետում մանրամասներին, բայց կարծում է, որ այդպես կլինի, որովհետև «այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, միգուցե, մի տարվա»։

«Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, հայ ժողովուրդը իր մեջքը կշտկի, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ։ Իրոք, այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այդ մարդն է, որը սկսել է այս ամենը, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի և վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,-ասել է ԱԳ նախկին նախարարը։

Օսկանյանը կոչ է արել լինել Բագրատ Սրբազանի զինվորը։

«Նա խոհեմ ձևով կկառավարի այս ամբողջ գործընթացը»,- հավելել է Վարդան Օսկանյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031