Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք․ Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին հայտնեց․

«Սա սրբազան շարժում է, որևիցե մեկն իրավունք չունի մյուսին արգելելու, ստիպելու, պարտավորցնելու մասնակցել կամ չմասնակցել․ սա հավատքի շարժում է, ամեն մարդ քայլում իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով, ոչ մեկը բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մարդ ենք»։

Հարցին, թե իր համակիրներն այսօր արդյոք միանալո՞ւ են շարժմանը, ասաց․ «Դեռ այդ մասին ես չեմ հայտարարել, ես մոտ օրերս կհայտարարեմ»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031