Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Արփի Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է, որ այսօր Հիսուսի Քրիստոսի Համբարձման տոնն է և նկատել, որ եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ լուրջ քաղաքական հայտ են ներկայացնում:

«Անհերքելի փաստ է՝ փողոց դուրս եկած հոգևորականները վաղուց տապալել են իրենց հոգևոր ծառայությունը և նույն հաջողությամբ տապալվելու են նաև քաղաքականությունում։ Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր ծառայությունից»,- գրել է Դավոյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031