Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը

Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը։ Կարծում եմ, որ ստացել ենք բավականին լավ ծրագիր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։

«Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, երրորդը՝ կարևոր որոշում ենք կայացրել, որ մարդիկ, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, մենք որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք։ Կան նաև ընտանիքներ և տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, նրանց համար սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր ենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան»,- ասաց վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031