«Զսպե՛ք ձեզ»․ իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից

Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, վեճ առաջացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև այն բանից հետո, երբ Հովհաննիսյանն ասաց, որ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին, բերքաբերցին, և որ որևէ մեկը չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Լեռնային Ղարաբաղում արեցին և լուծարեցին ԼՂ-ը:

Դրանում Հովհաննիսյանը մեղադրեց ընդդիմությանը, ինչպես նաև «պարբերաբար անբարոյական ստեր տարածելու համար»:

Մինասյանը Հովհաննիսյանին ասաց, որ «սուտ է ասում», ինչից հետո Հովհաննիսյանը հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և հարգանքով վերաբերվել:

«Դուք լսել եք ձեր երեկվա ելույթը, պարոն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ վիրավորում եմ, երբ ասում եմ, որ անբարոյական ստեր եք ասում: Ձեր ձեռամբ է ԼՂ-ն լուծարվել, հեղաշրջում եք արել, լուծարել եք ԼՂ-ն, ուղղաթիռով էլ դեսանտ եք իջեցրել Հայաստան (-խմբ նկատի ունի Սամվել Շահրամանյանին), հիմա փորձում եք ստեղ ինչ-որ բան անել, սխա՞լ եմ ասում, հնարավոր չի հերքել իմ ասածները»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի ելույթին պարբերաբար միջամտելու համար ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մինասյանին զրկեց ելույթի հնարավորությունից, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորը լքեց Ազգային ժողովի դահլիճը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30