Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին, հայտնվել ենք 43-րդ հորիզոնականում․ վարչապետի խոսնակ

Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Մամուլի և լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, և կառավարության որդեգրած քաղաքականութունն է՝ անել առավելագույնը՝ ոլորտի զարգացման և ամրապնդման համար։

Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։

Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմաններն աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158-րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,-գրել է Նազելի Բաղդասարյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30