16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատել է, որ ընկած քաղաքացին ողջ է, ինչից հետո բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտեցել է դեպքի վայր:

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել տուժածին, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031