Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

«Դաշնակցությունը, կարծում եմ դաշնակիցներ չի ունեցել, այլ տերեր, հիմա էլ է նույն տրամաբանությունը»:

Այս մասին ԱԺ-ոում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր արձանագրություն է ստորագրվել և մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Արամթիի հռչակագիրը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացնենք: Սրան դեմ էր Ադրբեջանը, որն արդեն համաձայնվել է, բայց ընդդիմությունը դեռևս շարունակում է դեմ լինել՝ շարունակելով Ադրբեջանի նարատիվները»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջինս նկատեց՝ շատ կարևոր է ադրբեջանական 4 գյուղերի մասին իմանալը, և ընդդիմությունն էլ շատ լավ գիտի, որ դրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար. «Ընդդիմությունը սա գիտի, գիտի և ամեն ինչ անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գացվառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով, սա է ընդդիմության նպատակը»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը խոսում է պետականությունից, միջազգային իևրավունքից, սակայն նույն ընդդիմության ներկայացուցիչը, խոսում է, որ սահմանն ավարտվում կամ սկսվում է այնտեղ, որտեղ կանգնած է զինվորը, ինչն անգրագիտության ամենավերևի մակարդակկն է:

«ԼՂ ուրացումից եք խոսում, ժողովրդի ինքնորոշումից եք խոսում. լո՞ւրջ եք ասում, գոնե դուք դրա մասին մի խոսեք: Ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Արցախում իշխանափոխություն արեցիք, հետո ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ԼՂ ներկայացուցիչներին Սոֆիայի փոխարեն Եվլախ ուղարկեցիք, դուք եք դա արել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց. «Մենք ձեզ հարցնում ենք ՀՀ սուվերեն տարածքը քանի քառակուսի կիլոմետր է, դուք դրա պատասխանը չգիտեք, գիտեք խի՞, որովհետև աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031