Պատերազմից հետո Ռուսաստանի և Եվրոպայի միջև կլինեն հարաբերությունների նոր ձևաչափեր. Պեսկով

Եվրոպական երկրներն այսպես թե այնպես պետք է բանակցեն Մոսկվայի հետ, սակայն պատերազմից հետո դա կլինի նոր մոդելի համաձայն, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք դեռ պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ապրելու: Հասկանալի է, որ դրանք լինելու են հարաբերություններ հիմնված նոր ձևաչափերի վրա»,- ասել է նա։

Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Եվրոպան աշխարհագրորեն «չեն հեռանա միմյանցից»։

«Հետևաբար, ցանկացած պարագայում հարաբերությունները պետք է կառուցվեն նոր հիմքերի վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններն այլևս չեն լինի:

«Մոսկվան հիշում է և հաշվի է առնում, թե ինչպես են իրեն վերաբերվում»,- ասել է Դմիտրի Պեսկովը և ավելացրել. «Այլևս հնարավոր չի լինի կառուցել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք եղել են նախկինում, և ոչ ոք չի ցանկանա դա, նախևառաջ մենք չենք ուզի, քանի որ ունենք եվրոպացիների հետ հարաբերությունների մեծ փորձ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30