Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Անմար կրակին մոտենալու ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, հաղորդակցության և տեղեկատվության միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ է նախաձեռնված քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նույն օրը ոստիկանության կողմից բաժին է տարվել 7 անձ, այնուհետև նրանք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և որոշումներ են կայացվել վերը նշված արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին»,-մանրամասնեց Աբրահամյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031