1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան

1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն» (չակերտները՝ խմբ․). այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում «Հայերի մտացածին ցեղասպանություն. հայտարարություններ և փաստեր» թեմայով համաժողովում։

«Ցեղասպանությունը իրավական հասկացություն է, այդ իսկ պատճառով 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելը «ճիշտ չէ» (չակերտները՝ խմբ․)», — ասել է նա:

Դեսպանը հիշեցրել է, որ 2005 թվականին Թուրքիան առաջարկել է ստեղծել 1915 թվականի իրադարձությունները հետաքննող համատեղ հանձնաժողով, սակայն հայկական կողմը դեռ չի արձագանքել այս առաջարկին։

Նշենք, որ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության հետևանքով ավելի քան
1,5 մլն հայ է սպանվել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031