Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական

Նիսի քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության հիմունքները և այդ ամբողջ կոնցեպտը պետք է դպրոցներում ներառել, որ երեխաները մեծանան հենց այդ հիմունքներով, որպեսզի այսպիսի համամարդկային աղետները այլևս երբեք չկրկնվեն:

Նիսի քաղաքապետի խորհրդականը նման կարծիք հայտնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Այսօր ես այստեղ եմ որպես Նիսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության տարելիցը: Մենք Ֆրանսիայում շատ լավ հասկանում ենք հայերի դերը մեր երկրում: Այդ պատճառով էր, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Միսաք և Մելինե Մանուշյանները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում:

Ինչպես նաև մենք շատ ուղիղ աշխատում ենք տեղի հայկական համայնքի և ասոցիացիաների հետ, որոնց հետ արդեն երկար տարիներ իրականացնում ենք տարբեր ծրագրեր»,- ասաց Պիեր Ֆիորին

Նա նշեց, որ ծրագրերը շատ են, ու Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայաստան այցը նաև լավ առիթ է դարձել հանդիպելու և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկելու կոնկրետ ծրագրեր:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031