Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել տնտեսության զարգացման հետագա հնարավորությունների ու քայլերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ կատարման վերաբերյալ: Միաժամանակ, վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930