Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ

Տավուշում իրավիճակը լարված է։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի օր։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնկանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031