Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ այցելուները միացել են Գորիսի տարածքում իրականացվող պարեկությանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031