Հաջորդ շաբաթ Ալիևը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին․ Կրեմլ

ՌԴ նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվա կատարելիք այցի մասին, որի ընթացքում՝ ապրիլի 22-ին, նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանի արդիական խնդիրների շուրջ», — ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Բայկալ-Ամուր մայրուղին կառուցած վետերանների հետ, որի շինարարությունը, ինչպես շեշտում է Կրեմլը, ղեկավարել է Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը ԽՍՀՄ Նախարարների խորհրդում աշխատելու տարիներին։

Պաշտոնական Բաքուն Ալիևի ՌԴ կատարելիք այցի, նախատեսված հանդիպումների մասին դեռևս չի հաղորդել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30