Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար. Նեթանյահու

«Իսրայել պետությունը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար», — այսօր Երուսաղեմում հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Իսրայելական կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը երախտապարտ է դաշնակիցներին ցուցաբերած աջակցության համար, դրա հետ մեկտեղ իր ղեկավարած կառավարությունը ամեն ինչում չէ, որ պատրաստ է հետևել նրանց հորդորներին։

«Վերջին օրերի շփումների ընթացքում մեր դաշնակիցները բազմաթիվ խորհուրդներով և առաջարկություններով հանդես եկան և մենք դա բարձր ենք գնահատում։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ հստակորեն ընդգծել՝ մենք ինքնուրույն ենք որոշումներ կայացնում», — նշել է Իսրայելի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930