Skip to main content

Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal

Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում ուղեկցել իրանական առևտրական նավերին:

«Թեհրանը նաև սկսել է անձնակազմի տարհանումը Սիրիայում գտնվող օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», — հրատարակությանը հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930