Խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից. Հաջիև

«Ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից», — АPA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության հիման վրա, երկու երկրների ղեկավարների կողմից մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշում է կայացվել։ Այդ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում որոշումը ի կատար ածելու համար», — հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Կրեմլն այսօր ևս հաստատել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։

«Դա իրոք այդպես է», — լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930