Կրեմլը հաստատում է խաղաղապահների դուրսբերման մեկնարկը Լեռնային Ղարաբաղից

Կրեմլը հաստատում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները։

«Դա իրոք այդպես է», — լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Լեռնային Ղարաբաղից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր էին հրապարակել։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031