Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեքշաբթի Պեկինում ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Պեկինի Դիաոյութայի պետական նստավայրում։

Շոլցը Չինաստան է ժամանել ապրիլի 14-ին, նա արդեն եղել է Չունցին և Շանհայ քաղաքներում։ Պեկինում նա բանակցություններ կվարի նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրային հարաբերությունները, Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Շոլցը վերջին անգամ Չինաստան է այցելել 2022 թվականի նոյեմբերին։ Գերմանական կառավարության կարծիքով, բացի տնտեսական հարաբերություններից, ընթացիկ այցի առանցքում կլինեն աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու կայուն զարգացման ռազմավարությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30