Բայդենը վերահաստատում է աջակցությունն Իսրայելին Իրանի հարձակումից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը դատապարտել է Իրանի կողմից Իսրայելի զանգվածային օդային ռմբակոծումը և ասել, որ ԱՄՆ ռազմական ուժերը տարածաշրջանում օգնեցին ոչնչացնել «գրեթե բոլոր արձակված անօդաչուներն ու հրթիռները», որոնք ուղղված էին Իսրայելի վրա, գրում է Ամերիկայի Ձայնը:

Այս հարձակումը սպառնում է էլ ավելի ընդլայնել վեցամսյա հակամարտությունը, որը բռնկվել է Մերձավոր Արևելքում:

Բայդենը նաև ասել է, որ շաբաթ երեկոյան հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ «վերահաստատելու համար Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կհրավիրի G7-ի առաջնորդներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

«Իմ թիմը համագործակցելու է գործընկերների հետ ողջ տարածաշրջանում: Եվ մենք սերտ կապի մեջ կմնանք Իսրայելի առաջնորդների հետ», — ասված է Բայդենի հայտարարության մեջ: «Եվ թեև մենք այսօր չենք արձանագրել հարձակումներ մեր ուժերի կամ օբյեկտների ուղղությամբ, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքների հանդեպ և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30