Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Նրան ուղեկցում է հանրապետության առաջին կին տիեզերագնաց Մարինա Վասիլևսկայան։

Ավելի վաղ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին նա բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հաջորդ օրը նրանք կմասնակցեն Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառումներին։

Նշվել է, որ երկու երկրների ղեկավարները բանակցություններում կանդրադառնան «բարձր մակարդակով քննարկում պահանջող» հարցերին, կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային իրավիճակը, մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործողությունների համակարգումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930