Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են, մանկական մահացության մասով բարելավում չկա. նախարար

Մանկական և մայրական մահացության ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։

Այս մասին ասաց Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշել է, որ մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում 11 տոկոսով։

«Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս դրական տենդենցը պահպանվի»,- նշել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, և աշխատանքներ են տարվում գնահատելու, թե ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ չի արձանագրվել այն արդյունքը, որն ակնկալվում էր, քանի որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30