Եվրամիությունը սկսել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախապատրաստման աշխատանքները

Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մշակումը և ակնկալում է դրա շուրջ համաձայնության հասնել գարնանը։

Այս մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք սկսել ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախապատրաստումը, որը պետք է համաձայնեցվի գարնանը։ Այն պետք է ներառի սահմանափակումների մեծ ցանկ՝ շեշտը դնելով պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի վրա, օրինակ՝ ծովային ոլորտում Ռուսաստանը շարունակում է փորձել խախտել իր նավթի արտահանման գնային առաստաղը»,- ասել է Վալդիս Դոմբրովսկիսը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930