Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին

Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

Նշվում է, որ վերջիններս ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031