Ղազախստանի 10 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել․ ջրի տակ է անցել ավելի քան 3 հազար տուն

Ղազախստանի իշխանությունները ջրհեղեղների պատճառով երկրի 10 շրջանում արտակարգ դրություն են հայտարարել։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ջրի տակ է անցել ավելի քան 3 հազար տուն, 70 բնակավայր մնացել է առանց տրանսպորտային կապի։ Փրկվել և տարհանվել է 46 հազար 755 մարդ, այդ թվում՝ 14 հազար 589 երեխա։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է ջրհեղեղներից տուժածներին վնասների փոխհատուցման արդյունավետ մեխանիզմ մշակել՝ նշելով, որ թերևս սա իր մասշտաբներով և հետևանքներով վերջին 80-տարում ամենամեծ աղետն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30