Իսրայելի հարձակումն անպատասխան չի մնա․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Իսրայելի դեմ գործողությունն անպայման կիրականացվի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերը` Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարվածի հետևանքով զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մուհամեդ Ռեզա Զահեդիի հուղարկավորության ժամանակ։

«Իսրայելի հարձակումն անպատասխան չի մնա, մենք կորոշենք գործողության ժամանակը, տեսակը և մեթոդը, այն անպայման մանրակրկիտ կիրականացվի։ Մենք կստիպենք թշնամուն զղջալ արածի համար», — հայտարարել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930